Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հայկ Մարությանի երեկվա հայտարարությունն ուղղակի անլուրջ կգնահատեմ. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ անդրադառնալով Մարությանի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր:
Վարդանյանի խոսքով՝ Մարությանի ելույթը ոգևորության պոռթկում կարելի է դիտարկել: «Չեմ կարծում, թե սա նրանց թիմի մտածողության արդյունքն է, քանի որ նրանք փողոց են դուրս եկել, որպեսզի հնարավոր չլինի հասարակությունը սև-սպիտակի բաժանել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժարգոնը պետք է դուրս գա պետական գործիչների բերանից: Սա պետություն է, բոստան չէ»,- ասաց նա:
Ռեժիսորը նշեց, որ չգիտի՝ Հայկ Մարությանն ինչպիսի քաղաքապետ կլինի՝ լա՞վ, թե՞ վատ, բայց, որպես մարդու, լավ է վերաբերվում նրան: «Գուցե դերի մեջ է Հայկը մտել, որը սխալ է: Սայթաքում էր, որին ես լուրջ չեմ վերաբերվում: Իհարկե, լուրջ չէ, երբ պատրաստվում են մեզնից ձայն ստանալ, և նրանցից լուրջ խոսք չես լսում, ծրագիր չես լսում: Կուզեի լսել Հայկի տեսնելը, այսինքն՝ ինչպիսին է տեսնում Երևանը: Իսկ երեկվա ելույթը «կաբինետային», միտինգային խոսակցություն էր»,- ասաց Վարդանյանը: