Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ։ Ըստ նրա` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում որոշ խնդիրներ, անհամապատասխանություններ են վեր հանվել մթերված խաղողի ծավալների և գինու ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում։ Խաղողի մթերման արդյունավետության բարձրացման, գյուղմթերքի որակի բարձրացման և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց խաղողի մթերման ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերման արդյունքները՝ ըստ մթերող կազմակերպությունների։
ՍԱՊԾ պետին հանձնարարվեց ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիթորինգ՝ խաղողի մթերման ծավալները գինու ծավալների հետ համապատասխանեցնելու առումով։
Վարչապետը մանրամասնեց. «Կոնյակի ու գինու վաճառքի աճ կա։ Շատ ինտենսիվ աշխատում են գյուղնախարարությունը, Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ շուկան ընդլայնելու համար։ Պետք է ուշադրություն դարձնենք այդ ապրանքի հայկական բրենդի որակի հսկողությանը»։