Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
«Ամատունի Սասունիկի Վիրաբյանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել:
Ամատունի Սասունիկի Վիրաբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը ճանաչել անվավեր:
Ամատունի Սասունիկի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք:
Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Սասունիկի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»,- նշված է դատարանի վճռում:
Դատական այս որոշումը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունների՝ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ լինելու մասին հայտարարությունները միֆ են։
Իրականում Փաշինյանի ռեժիմը պետական հիմնարկներում ինտենսիվորեն հավաքագրում է սեփական քմահաճույքները կատարող ստրկամիտներին։
Իշխանություններին հրատապ կարգով անհրաժեշտ են ոչ թե ոլորտի լավագույն մասնագետներ, այլ պատահական մարդիկ, ովքեր անվերապահորեն կկատարեն բացահայտ ադրբեջանամետ քարոզչություն իրականացնող Փաշինյանի ցնորամիտ որոշումները։