|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքննություն իրականացնելու համար:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և հայտնել, որ իր թոշակի և իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին և վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել:
Եվ, ահա, Գլխավոր դատախազությունը, ստանալով Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ոստիկանություն` նյութեր նախապատրաստելու համար:
Դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն տեղեկությունը պարզելու համար, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ Գլխավոր դատախազությունը նյութեր նախապատրաստելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին է ուղարկել քաղաքացու դիմումը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: