|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք հնարավորություն են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովելու զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանելու տեղանքի մաքրման բարձր տեմպը. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում ականազերծվել է մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շինություն, այդ թվում՝ 25 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում: