կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 11:37
Արցախ

Ռուս խաղաղապահները մոտ 2 հա տարածք են ականազերծել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները մոտ 2 հա տարածք են ականազերծել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում սկսել են մաքրել և ականազերծել պայթյունավտանգ առարկաներից հնագույն հայկական գերեզմանոցի տարածքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Շուշիի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական հանդակների ու արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։