կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-16 13:58
Տարածաշրջան

Թուրքիան փորձարկել է ուկրաինական շարժիչներով նոր Bayraktar

Թուրքիան փորձարկել է ուկրաինական շարժիչներով նոր Bayraktar

Թուրքիայում սկսվել են Bayraktar Akıncı նոր ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի ցամաքային փորձարկումները. հունվարի 15-ին հայտնել է Baykar-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նոր անօդաչու սարքը հագեցած է ուկրաինական արտադրության AI-450T երկու տուրբոպրոպ շարժիչներով, որոնք հավաքվել են Զապորոժիեի մեքենաշինական  «Առաջընթաց» ընկերության կողմից:

Ստեղծողները Akıncı-ն դասակարգում են որպես «ծանր» անօդաչու թռչող սարք: Դրա թռիչքային քաշը պետք է լինի 5,5 տոննա, իսկ բեռնաթափման զանգվածը պետք է հասնի 1350 կգ-ի:

Bayraktar Akinci-ի թևերի բացվածքը 20 մետր է՝ սարքի՝ 12,2 մետր երկարության դիմաց: Սարքը պետք է կարողանա օդում մնալ մինչև 24 ժամ և գործել մինչև 12200 մ բարձրությունների վրա՝ զարգացնելով մինչև 360 կմ / ժամ արագություն: