Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիր նահանգի Ջերմիկ (թուրք․ անվանումը՝ Չերմիկ) գավառակի՝ 14-րդ դարից մնացած քաղաքում հրեաների վերջին հետքերը կրող պատմական սինագոգը, կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվելու հետևանքով, կանգնած է ոչնչանալու վտանգի առաջ։
Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հաղորդում է թուրքական «Ենի Յաշամ» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ Ջերմիկում ժամանակին հոծ թվով հրեա բնակչություն է եղել։ Այսպես, 1848 թ․ Ջերմիկ այցելած խախամ Բենջամինի վկայությամբ՝ այդ տարի այստեղ 100 ընտանիքից բաղկացած հրեա համայնք էր ապրում։
Հայտնի է, որ Դիարբեքիրում կառուցված է եղել 2 սինագոգ, մեկը՝ Ջերմիկում, իսկ մյուսը՝ Սուրի Արաբ Շեյխ թաղամասում։ Վերջինս լիովին ոչնչացել է 2015 թ․ տեղի ունեցած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ։ Ինչ վերաբերում է Ջերմիկում առայժմ պահպանվող սինագոգին, ապա այն ևս անհետանալու վտանգի տակ է։ Սույն շրջանում ապրող հրեաների արտագաղթից հետո ճակատագրի քմահաճույքին թողնված այս սինագոգը ներկայում որպես պահեստ է օգտագործվում։ Սինագոգի մուտքի մոտ եբրայերենով մի արձանագրություն կա։
Ներկայում համայնք չունեցող այս սինագոգը 2002 թ․ փետրվարի 14-ին, որպես «մշակութային հարստություն, արձանագրվել է Դիարբեքիրի մշակութային և բնական հարստությունների պահպանման խորհրդի տնօրինության կողմից։ Ինչպես ահազանգում է թուրքական լրատվամիջոցը, ահրաժեշտ միջոցներ չձեռնարկվելու դեպքում սինագոգը լիովին կջնջվի երկրի երեսից։
https://yeniyasamgazetesi.com/diyarbakirda-yahudilere-ait-son-izler-de-siliniyor/
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net