Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մի քանի հարցադրումներ՝ ՀՀ-ի տարածքով կառուցվելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ ուղիների մասին:
Պարզորոշ է՝ 1994 թ. ի վեր Ադրբեջանի համար գերկարևոր և ճակատագրական նշանակութուն ունեցող խնդիր է եղել Նախիջևանի հետ ցամաքային տարանցիկ ուղու ստեղծումը: Հարց՝ ինչո՞ւ այսքան տարիների ընթացքում այդպես էլ Իրանի տարածքով՝ ՀՀ-ից և Արցախից անկախ գործող հաղորդակցության սեփական գիծը չստեղծեցին։ Կարծիք կարող է հնչել, թե Իրանը չի թույլատրել, Իրանը դեմ էր: Թույլատրվել է այնքան, որքան սահմանվել է Իրանի անվտանգության հայեցակարգերում, դրանից ավելին՝ ոչ:
Իսկ ինչո՞ւ Ադրբեջանին չի թույլատրվել Իրանի տարածքով ցամաքային միջանցք ունենալ կամ տարանցիկ ուղի կառուցել Նախիջևանի հետ: Պատասխանն ավելի քան պարզ է՝ այդ գործընթացը, այն է՝ Թուրքիայի հետ Բաքվի ցամաքային կապի ստեղծումը, Իրանի համար մինչ օրս համարվել է խիստ վտանգավոր:
Ի՞նչ է տեղի ունեցել արդյունքում: Կարող ենք ենթադրել, անգամ՝ հաստատել, որ Իրանի տարածքով Նախիջևան-Թուրքիայի հետ ցամաքային միջանցքի թույլտվության ստացման ուղղությամբ Ադրբեջանը որևէ ջանք չի էլ գործադրել:
Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հայեցակարգերում միմիայն Հայաստանն է դիտվում որպես պոտենցիալ թիրախ, երկիր, որի կա՛մ ամբողջովին ոչնչացմամբ, կա՛մ առանձին մասերի գրավմամբ ու մասնատմամբ պետք է իրագործվի պանթուրանիզմի ծրագիրը:
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը սկիզբ է դնում պանթուրանիզմի ծրագրի իրագործմանը:
Վահե Սարգսյան