Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գեւորգյանին՝ մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին։
Նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանը դատարանում միջնորդել էր թույլ տալ իրեն մեկնել արտասահման՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։ Համապատասխան միջնորդությունը ներկայացվել էր ավելի վաղ, բայց դատարանը որոշումն ընդունեց այսօր։
Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ պատվիրակների մի մասն անձամբ պետք է մասնակցի ԵԽԽՎ նիստին, կազմն արդեն ընտրված է։ Նիստը տեղի է ունենալու Ստրասբուրգում հունվարի 23-29-ը։
«Ինչո՞վ է պայմանավորված հեռակա մասնակցության անհնարինությունը»,- հետաքրքրվեց դատավոր Աննա Դանիբեկյանը։ Փաստաբանը պարզաբանեց, որ ԵԽԽՎ-ն ինքն է որոշել, որ պատվիրակների ոչ մեծ մասը պետք է ներկա լինի, դա վերաբերում է նաեւ Արմեն Գեւորգյանին՝ հատկապես հաշվի առնելով, որ Գեւորգյանի նախկին այցելությունները ԵԽԽՎ նիստերին դատարանն արգելել էր։
Գեւորգյանը ավելացրեց, որ, ԵԽԽՎ որոշմամբ, ներկա պետք է լինեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, մանավանդ, որ քննարկվելու է Հայաստանի վերաբերյալ զեկույցը։
Դատավորը հիշեցրեց, որ հունվարի 25-ին նշանակված է դատական նիստ, իսկ Գեւորգյանը չի ապացուցել իր անձնական ներկայության հիմնավորվածությունը, եւ արդյունքում՝ որոշել է մերժել միջնորդությունը։
«Ես դա գնահատում եմ որպես անբացատրելի հետապնդման դրսեւորում»,- որոշմանն արձագանքեց Արմեն Գեւորգյանը՝ տեղի ունեցողն անթույլատրելի անվանելով։
Նրա խոսքով՝ քանի որ դատավորը որոշել է, որ ինքը կարող է մասնակցել նստաշրջանին հեռակա, հունվարի 25-ին էլ՝ ենթադրվող նիստի օրը, կմասնակցի հեռակա ԵԽԽՎ նիստին։ Նույնի մասին հիշեցրեց նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանը՝ կրկնելով, որ դատական նիստը այս կամ այն կերպ անհնար կդառնա։