Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էս երկրում ինչ էլ ասես` սպասելի ա, միշտ էլ նման բաներ, իշխանափոխություն եղել ա. Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
«Էս երկիրը ժողովրդինն ա, ժողովուրդը ոնց որոշում ա, տենց էլ պիտի անեն: Համենայն դեպս, ժողովրդի կամքն էր ու շատ ողջունելի ա, որ ժողովուրդն էլ, իշխանությունն էլ կարողանում են երկխոսության միջոցով խոսան: Շատ ողջունելի ա, որ արյուն չթափվեց»,- ասաց նա:
Հարցին` Դուք` որպես Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի անդամ, այլ ուժերի հետ կաշխատե՞ք, պատասխանեց. «Տղա' ջան, դու չգիտե՞ս, որ ես Երկրապահի նախագահն եմ, եթե չգիտես` ասեմ` Երկրապահի նախագահն եմ, գեներալ եմ, հերոս եմ: Ես առաջինը սահմանում կանգնած զինվորի հետ եմ աշխատում, Արցախի հետ եմ աշխատում և ժողովրդի: Ես ո՞վ եմ, որ չաշխատեմ»:
Նաև հավելեց. «Աստծուն փառք, Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարողանում է խոսել, ժողովրդին հանել: Էդ ո՞վ ումն ա ջարդում։ Եթե կան մարդիկ, որոնք մեղավոր են, պետք ա պատժվեն։ Ամեն մեկն իր գործը պետք ա անի»:
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք պատրաստ է արտահերթ ընտրություններին, Գրիգորյանն ասաց. «Ես պրիչոմ, եթե ժողովուրդն ուզում ա, ես պրիչոմ: Ես Երկրապահի կողմից ներկայացված եմ եղել Հանրապետական կուսակցության ցուցակում։ Երկրորդ` եթե ընտրություններ լինեն, կէթանք ընտրության»։
Նա ընդգծեց, որ երկրապահ է, ՀՀԿ անդամ չէ, իսկ Երկրապահի մեջ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ էլ կան:
Հարցին էլ` ի՞նչը ստիպեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, Գրիգորյանը պատասխանեց. «Խելամտությունը: Նա անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց։ Մենք սաղս պետք ա Սերժին ողջունենք։ Ես էլի եմ ասում՝ Սերժն էնքան խելացի, էնքան հասկացող էր, հարգում էր ժողովրդին, երկիրը, Արցախը: Բա իրոք` եթե ուրիշների պես փորձեր կոպիտ բաների գնար, ժողովրդի վլաստը հետ տվեց իրանց, մտածեց ու գնաց»։