Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհնուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է 2013-ի նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով հերթական դատական նիստը:
Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Նա միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով, նրան արդարացնել և ազատ արձակել:
Իսկ ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանն իր պաշտպանական ճառում հայտնեց, որ միանում է պաշտպանի ճառին, այսինքն` ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպանն էլ դատարանին տրամադրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրությունն այն մասին, որ ամբաստանյալը կալանավայրում գտնվել է բժիշկների հսկողության տակ:
Ամբաստանյալ` «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ցանկություն հայտնեց դատաքննությունը վերսկսելու միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չտվեց` նշելով, որ պաշտպանը դրան կարող էր անդրադառնալ իր ճառում: Ինեսա Պետրոսյանը պնդեց` նշելով, որ դա իր ճառի լրացումն է: Նա մեղադրեց նախագահողին կանխակալ վերաբերմունք դրսսևորելու մեջ, սակայն Մ. Մարտիրոսյանը նախազգուշացրեց փաստաբանին` դատական նիստը խանգարելու համար:
Շանթ Հարությունյանը նշեց, որ վատառողջ է, լավ չի պատրաստվել ճառին, սակայն ծավալուն ելույթ ունեցավ: Նա նախ շնորհակալություն հայտնեց փաստաբաններին, մասնավորապես` Արա Զաքարյանին, Ինեսա Պետրոսյանին, Հովհաննես Քոչարյանին:
«Շնորհակալ եմ` անկախ նրանից , թե ինչքանով իրենք կարողացան մեզ պաշտպանել: Ես հիասթափված եմ փաստաբանական ինստիտուտից, որը, վերջին հաշվով, սովետական մնացուկներ է պարունակում»,- ասաց ամբաստանյալը:
Ըստ նրա` որոշ փաստաբաններ այսօր ունեն «ենթական և ստորոգյալը խառնածի տրամաբանություն»: «Մարդը եթե անմեղ է, ինչպե՞ս կարելի է մեղմացուցիչ հանգամանքներ մեջբերել, որ նրանց նկատմամբ մեղմ պատիժ նշանակեն»,- նշեց Շանթ Հարությունյանը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նա ասաց, որ այն հոդվածը, որով սահմանվում է որ «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին», տրամաբանությունից զուրկ արտահայտություն է: Ըստ նրա` պետք է գրվի, որ իշխանությունը պատկանում է քաղաքացիներին:
«Միևնույն ժամանակ, իմ մեղադրանքոմ գրում են` քաղաքացի Շանթ Հարությունյանը, դե թող ասեն` ժողովրդի մասնիկ Շանթ Հարությունյանը, ինչո՞ւ են տարանջատումը»,- կարծիք հայտնեց նա և հավելեց, որ ՀՀ-ում պաշտոնապես ֆիքսված անհավասարություն կա: «Եթե ասում են` ժողովուրդ, և վերագրում` որպես իշխանության կրող, բայց մեզ ասում են` քաղաքացի եք, և բերում, դատում են, ուրեմն խտրականություն կա: Հայաստանում իրավական մտածողությունը դեբիլ վիճակում ա»,- հայտարարեց ամբաստանյալը:
Ի դեպ, Հարությունյանը նկատողություն արեց իր ելույթի ժամանակ խոսող` ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանին և նրա պաշտպանին` նշելով, որ չի կարողանում կենտրոնանալ:
Այս պահին պաշտպանական ճառով են հանդես գալիս մյուս ամբաստանյալները: Իսկ դատարան ներկայացած քաղաքական գործիչները հեռացան նիստերի դահլիճից: