կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-13 10:43
Հասարակություն

Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել Հայաստանի սահմանը

Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել Հայաստանի սահմանը

Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, սակայն պայմանով, որ կունենան COVID-19-ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի  մեթոդով արված բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված): Հակառակ դեպքում՝ նմուշառումն իրականացվում է անցակետում, և անձը պարտավոր է ինքնամեկուսանալ մինչև կորոնավիրուսի  թեստի բացասական արդյունքը (նախկինում այդ պահանջը կիրառվում էր միայն օդային սահմանային անցակետերում): Այս մասին տեղեկացնում է Jnews.ge-ն: 

Այս տեղեկության հրապարակումից հետո Վրաստանի շատ քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն` տեղեկանալու, թե արդյո՞ք իրենք կարող են լքել երկիրը:

Կառավարության թեժ գծից JNEWS-ին տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացին չի կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ սահմանը, քանի դեռ Վրաստանը չի բացել  այս երկրների հետ սահմանները:

«Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի սահմանը: Վրաստանը դեռ չի բացել իր սահմանը այս երկրների հետ: Որպես բացառություն՝ նրանց կարող է թույլ տրվել հատել սահմանը, այդ դեպքում նրանք պետք է դիմեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը` Հայաստան մեկնելու համար, իսկ Ռուսաստան մեկնելու համար` ռուսական առաքելությանը: Ներկայումս Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել այդ սահմանները»,- տեղեկացրել են Վրաստանի կառավարության թեժ գծից: