Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների մի մասը բաժանվել է Նիկոլ Փաշինյանի համախոհներին՝ մասամբ ԱԺ պատգամավորներին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և կառավարության աշխատողներին, որ նրանք շարունակեն սատարել Փաշինյանին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ փակել է Նիկոլ Փաշինյանի մուտքը սուրբծննդյան պատարագին։
«Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը գնել է իրեն սատարողներին։ Սա չստուգված տվյալ է, բայց, իմ կարծիքով, սա շատ տրամաբանական է, որովհետև մարդը, որը կարող է վաճառել հայրենիքը, կգնի նաև իրեն սատարողներին։ Այդ 100 միլիոնը, հարգելի՛ Սփյուռք, ման եկեք այդտեղ»,-ասաց նա։
Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ ինքն անգամ գումարի չափը գիտի․ «Մարդկանց 20-30 հազար, մինչև 100 հազար բաժանվել է ԱԺ-ում»։
Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը չեկավ պատարագի։
Մանրամասն՝ տեսանյութում․