Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոնգրես հյուրանոցում ընթանում է «ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ «Ժառանգությունը» երբեք հետ չի կանգնել իր դավանած սկզբունքներից ու գաղափարներից: Նա հիշեցրեց Ռուսաստանի հետ կնքած գազի պայմանագիրը, որակելով այն «խայտառակ», քանի որ դա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական պայմանագիր էր, որը կապեց «Հայաստանի ձեռքերն ու ոտքերը»: Նա հիշեցրեց «քառյակ» ուժերի գործունեությունը ԱԺ-ում, «Էլեկտրիկ Երևան» շարժումը:Նա նշեց, որ իրենց քաղաքական պայքարը չի ավարտվել:Իսկ քաղաքական դաշտը, ըստ նրա բաժանվել է «սևի ու սպիտակի» միջև:
«Բոլորս անխտիր պետք է միավորվենք: Եվ այստեղ ներկա Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը կողմ են դրան»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ ՕՐՕ դաշինքը քաղաքական միավորում էր, որը քաղաքական օրակարգ էր առաջադրել:Ըստ Արմեն Մարտիրոսյանի, Հայաստանում հերոսներին սիրում են մահացած վիճակում, և կենդանի հերոսներ իշխանություններին պետք չեն: Եվ որ հենց այդ համատեքստում ձերբակալեցին իրենց դաշինքին աջակցող Արցախի հերոս Սամվել Բաբայանին`դարձնելով նրան քաղբանտրակյալ: Նա հավելեց, որ «ժառանգությունը» նաև կորուստներ ունեցավ այս ընթացքում, երբ կուսակցությունից հեռացան առանցքային անդամներ, սակայն «Ժառանգությունը» երբեք չի արել որևէ քայլ, որը իր ծրագրային դրույթներից դուրս է եղել, չի եղել մի որոշում, որը միանձնյա է որոշվել: