|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանում հունվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160853 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 601768 վերջին մեկ օրում` 1462 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11695 պացիենտ. մեկ օրում նվազել է 619-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 146576 անձ, վերջին մեկ օրում՝ 817 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2890 է: