Փոխարժեքներ
01 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 221-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3016 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հունվարի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 741 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3757-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 357 է, ընդհանուր առողջացածներինը՝ 153 857, փաստացի բուժվողներինը՝ 7607 (մեկ օրում նվազել է 64-ով): Մեկ օրում արվել է 2028 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 628 405 թեստ: