Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ, որում, մանսնավորապես, ասվում է․
«Այսօր, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը հայտարարություն է արել, մասնավորապես նշելով հետևյալը. «Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»։
Սարքը, որն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:
Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 468 մարմին, որոնք առանց այդ հետազոտության այլ ճանապարհով հնարավոր չէր լինի նույնականացնել:
Հաշվի առնելով, թե թեման որքան զգայուն է, այնուամենայնիվ խնդրում ենք սխալ տեղեկություններ չտարածել և իրենց որդիներին ԴՆԹ-ով գտած ծնողներին չապակողմնորոշել։
Մեկ ուրիշ պնդում էլ արվել է, թե իբր հիվանդանոցներից զինծառայողներ են «կորել»։ Սա ևս իրականությանը չի համապատասխանում։ Առողջապահության նախարարությունը ծնողների հետ ուղիղ և իրավապահ մարմինների աջակցությամբ աշխատում է բոլոր առանձին դեպքերով։
Հավելենք նաև, որ անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող պետական գերատեսչությունը հանդիսանում է պաշտպանության նախարարությունը, իսկ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» կրկին իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է ԴՆԹ հետազոտությունները»։