կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 14:57
Քաղաքական

Ուշագրավ մանրամասներ նոր պատգամավորի և նրա հոր մասին

Ուշագրավ մանրամասներ նոր պատգամավորի և նրա հոր մասին

ԱԺ-ում իմքայլական պատգամավորի հրաժարականի հետևանքով առաջացած թափուր մանդատը երեկ, սահմանված կարգի համաձայն, փոխանցվեց 2018-ի ընտրություններում հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած անձին։ Այդ անձը Աննա Գրիգորյանն է՝ Կապան քաղաքից: Նա հրապարակավ հայտարարեց մանդատը վերցնելու և, միաժամանակ, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին միանգամայն պատվաբեր որոշումը պատճառ դարձավ, որ Փաշինյանի իշխանության մնացորդներին պաշտպանող որոշ անձինք հարձակում գործեն Աննա Գրիգորյանի վրա՝ հայտարարելով, որ այսքան ժամանակ իբրև թե պատգամավորի ձայնը չեն լսել: Բնականաբար, չէին էլ կարող լսել, քանի որ Աննա Գրիգորյանը նոր է վերցնում մանդատը, ինչը, անշուշտ, մարդկանց խոսքը մինչև վերջ կարդալու և մտորելու ընդունակություններից զուրկ սուբյեկտների կողմից չէր կարող նկատվել:

Yerkir.am-ը պարզեց, որ Աննա Գրիգորյանը մինչ պատգամավորական մանդատը ստանալը աշխատում էր ՀՀ շրջակա  միջավայրի նախարարությունում՝ որպես Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը: Նորընտիր պատգամավորի հայրը ևս անհայտ անձնավորություն չէ. նա ևս աշխատում է նույն նախարարությունում և Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի երկարամյա պետն է:

Ե՛վ Աննա Գրիգորյանի, և՛ Արամ Գրիգորյանի՝ ինչպես մարդկային որակների, այնպես էլ մասնագիտական ունակությունների մասին ընդգծված դրական են արտահայտվում ՇՄ նախարարությունում: Արամ Գրիգորյանի մասին հարգանքով են խոսում նաև կապանցիները: