Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարնան գալուն զուգընթաց հանրապետությունում աճում են հանցագործությունների, մասնավորապես` սպանությունների և սպանության փորձերի թիվը: Ինչպես ոստիկանապետն էր ասում՝ մարդկանց մոտ գարնանային սրացումներ են սկսվում:
Երեկվա` Շիրակի մարզի Ողջի համայնքում հոր և դստեր դանակահարության դեպքը Ողջիի գյուղապետ Հրաչիկ Մանուկյանը նույնպես պայմանավորում է գարնանային սրացումներով:
Երեկ նշված գյուղի բնակի`չ 62-ամյա Վալերի Գ.-ն ձեռքին եղած կենցաղային դանակով հարվածներ է հասցրել 84-ամյա Մաքսիմ Ա.-ին և 46-ամյա Յուլյա Ա-ին՝ նրանց պատճառելով վնասվածքներ: Տուժածներն այժմ գտնվում են Ամասիայի առողջության կենտրոնում, իսկ դանակահարողը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Պարզվում է` Վալերին և տուժածները հարևաններ են՝ տարիների թշնամիներ: Գյուղապետի խոսքով՝ այս ընտանիքների միջև վեճերը սովորական են դարձել, անգամ` վիճաբանության հետ կապված երկու դատական գործ է եղել, և կողմերը պատժվել են տուգանքով, սակայն այդպես էլ չեն հանդարտել:
«Ձմռանը, որ քիչ են դուրս գալիս տանից, էդպես վեճեր չեն լինում, քանի որ գարուն էր, օրերը տաքացել են, բակում նստում էին` իրար քննադատում, կռիվ էին անում, թե` փողոցով ոչխար չպետք է անցնի, մեկը մեկին կանիծեն և այլն»,- պատմեց գյուղապետն ու հավելեց, որ բուն վեճերը սկսվել են ապրիլի 15-ից:
«Երևի էդ մարդուն հունից հանել են, հասցրել են էդ աստիճանի, որ տենց բան ա արել: Վալերի որդին կույր է, անընդհատ կանիծեն էրեխուն, էն մարդու հոգուն է հասել»,- ասաց նա:
Մանուկյանի խոսքով՝ հարևանները մշտապես գտնվել են ոստիկանների ուշադրության կենտրոնում, ինքն էլ է բազմիցս փորձել հաշտեցնել գյուղացիներին, սակայն չի ստացվել:
«Վեճն իրար չհասկանալուց է առաջացել»,- նշեց գյուղապետը: