Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 582 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158 878-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2807 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Դեկտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 679 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3486-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 902 է, ընդհանուր առողջացածներինը՝ 141 844, փաստացի բուժվողներինը՝ 13 548 (մեկ օրում նվազել է 333-ով): Մեկ օրում արվել է 3508 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 591 048 թեստ: