Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ սկսվել է արցախցիների աջակցության հերթական ծրագրի դիմումները ընդունումը։
«Հարգելի արցախցիներ,
Սկսվել է արցախցիների աջակցության հերթական ծրագրի դիմումները ընդունումը։
Ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները։
Ծրագիրը ներառում է նաև հետևյալ համայքների բնակիչներին՝ Փառուխ, Խծաբերդ (Խծաբերդ, Քարինգ, Պերտոսաշեն, Սպիտակաշեն գյուղեր), Հին թաղեր, Թաղավարդ, Չարեքտար, Բերձոր, Աղավնո, Քարեգահ, Ներքին Սուս (Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղեր)։
Դիմումները անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով։
Յուրաքանչյուր անձի գծով աջակցության չափը կազմում է 250.000 ՀՀ դրամ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։