կարևոր
17425 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-23 22:05
Արցախ Հասարակություն

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը ներառվում է շրջիկ ծառայությունում

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը ներառվում է շրջիկ ծառայությունում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը ներառվում է շրջիկ ծառայությունում

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում:

Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։

Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում.

Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00,

Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին.

Բջնիում՝ ժամը 9․30-12․00,

Արզականում՝ ժամը 13․00-14․00,

Ալափարսում՝ ժամը 14․30-15․30,

Ֆանտանում՝ ժամը 16․00-17․00,

Կարենիսում՝ ժամը 17․30-18․30,

Բյուրեղավան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 10․00-16․00,

Եղվարդ քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10․00-16․00»,- ասվում է հաղորդագրությունում։