|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վլադիմիր Զելենսկու համար դեռևս շոշափելի «խաղաղության ծրագիր» չկա, նույնիսկ Արևմուտքի համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Այնտեղ ընդունման մասին խոսք չկա, ի՞նչ են ընդունելու։ Առայժմ շոշափելի ոչինչ չկա, նույնիսկ նրանց համար», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե Արևմուտքի կողմից Զելենսկու «խաղաղության պլանի» ընդունումը վտանգ կհանդիսանա Ռուսաստանի ինքնիշխանության համար:
Զելենսկին ավելի վաղ իր Telegram ալիքում հայտարարել էր, որ Ուկրաինայի, այսպես կոչված, «հաղթական պլանը» լիովին պատրաստված է։ Օգոստոսին նա պնդում էր, որ ծրագիրը ներառում է նաև «հզոր փաթեթ, որը ստիպելու է Ռուսաստանին դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը»: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկու խոսքերը, նշել է, որ Մոսկվան գիտակցում է Կիևի ռեժիմի էությունը, շարունակում է իր գործունեությունը և հասնելու է իր բոլոր նպատակներին։