|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև դե ֆակտո ռազմական դաշինք արդեն գոյություն ունի, այդ ծրագրերում ոչ մի նորություն չկա», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ է մտածում Կրեմլը CNN-ին տված հարցազրույցում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ ԱՄՆ-ի հետ պաշտպանական դաշինք ստեղծելու մտադրության մասին հայտարարության շուրջ։
«Այստեղ շրջադարձ չկա, փաստորեն, որպես այդպիսին, դե ֆակտո պաշտպանական միավորումն արդեն կա։ Եվ մենք գիտենք ԱՄՆ ռազմական ներուժի մասին, որը գտնվում է ճապոնական տարածքում, ի դեպ, մեր սահմաններին մոտ։ Սա միշտ եղել է մեր հիմնական խնդիրը՝ խաղաղության պայմանագրի խնդիրները լուծելու փորձերում։ Այս ամենը մնում է նույնը, այստեղ նորություն չկա»,- ասել է Պեսկովը։