|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Արդարադատության նախարարը, ով հավանաբար իր մասնագիտական կյանքում կալանավորման միջնորդություն անգամ չի տեսել ուր մնաց Դատարանում դրա դեմ բովանդակային առարկություն ներկայացնի, խոսում է դատական ակտերի մասին և ասում է, որ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՈւՄՆԵՐԸ խախտում են քաղաքացիների իրավունքները:
Զուտ տեղեկացնեմ պաշտոնատար անձին` ԿԱԼԱՆԱՎՈՐՈւՄԸ ՊԱՏԻԺ չԷ այլ զուտ խափանման միջոց է, ավելին 90% գործերով նույնիսկ տուժող չկա: Հետևաբար քաղաքացու իրավունքները ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈւՄ ԵՆ, իսկ դուք Կառավարության շենք գնացող իրավապահների հետ հենց ԽԱԽՏՈւՄ ԵՔ:
Պնդում է արվում թե «հիմնավոր միջնորդությունները մերժվում են», Դուք ուղղակի ՍՏՈւՄ ԵՔ: Մի հատ առաջարկ անեմ, հրապարակեք այդ միջնորդությունները մերժած դատական ակտերը և «ջուր» միջնորդությունները, թող բոլորը հասկանան ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ և պարզապես նախարարի անհիմն խոսքի, հերթական ճնշման փորձերի տարբերությունները»։