կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 11:13
Իրավական

Վարչապետը Ռուստամ Բադասյանին ու Քրիստինե Գրիգորյանին գործուղում է Ֆրանսիա

Վարչապետը Ռուստամ Բադասյանին ու Քրիստինե Գրիգորյանին գործուղում է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը մարտի 25-28-ին գործուղվում են Ֆրանսիա. հայտնում է Yerkir.am-ը:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին 2020 թվականի մարտի 25-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի և Քրիստիննե Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: