կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 15:13
Քաղաքական

Ստիպած եմ վիդեոներ ցույց տալ․ Արամ Վարդևանյանի արձագանքը՝ ՔՊ-ական պատգամավորին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում  քննարկվող հարցի վերաբերյալ  խոսքն ուղղելով հիմնական զեկուցող Արամ Վարդևանյանին, ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը հարցեց․ «Հիմնականում Ձեր նախագծի թիրախը ՀՀ պաշտոնական անձի՞նք են,  երկիմաստը չեմ կարողանում ընկալել որևէ կերպ»։

Ի պատասխան Արամ Վարդևանյանն ասաց․ «Հակասություն պետք չէ գտնել, հիմնավորման մեջ ներկայացված են  ռիսկերը, իսկ թե կատեգորիկ այդ դաշտում ո՞վ է հայտնվել, դա թշնամական երկիրն է․ օրինակ՝  երբ Ալիևն ասում է՝ Սևանն ադրբեջանական է, և Ադրբեջանը դրա նկատմամբ ունի պահանջատիրություն, այդ  ժամանակ կարող է լինել  հանրային հետապնդման տիրույթում, և դատախազությունը գործ  հարուցի  հայտարարության վերաբերյալ։  Իսկ ներքին լսարանի պարագայում, եթե կան ռիսկեր, թող այդ ռիսկերը զսպվեն, թող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իմանա,  որ բան չի կարելի ասել։ Հիմնավորման մեջ հակասություն պետք չի գտնել»։

Մանրամասն՝ տեսանյութում։