կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 23:52
Քաղաքական

Ադրբեջանցիների բնակեցում ՀՀ տարածքում. սա է թուրքի կամակատարի՝ աթոռին մնալու նպատակներից մեկը

Ադրբեջանցիների բնակեցում ՀՀ տարածքում. սա է թուրքի կամակատարի՝ աթոռին մնալու նպատակներից մեկը
«Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.
 
«Երբ թուրքի կամակատարը ասում է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է, որ փորձում է ամեն գնով մեկ-երկու ամիս էլ մնալ աթոռին, որպեսզի հասցնի ստորագրել սահմանազատման այն փաստաթուղթը, որը այս պահին պատրաստվում է ալիևի կողմից։
 
Երկրորդ քայլով հաստատելու է դիվանագիտական հարաբերություններ ադրբեջանի հետ, երրորդ քայլով ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարածքում, մասնավորապես այն համայնքներում, որտեղ ԽՍՀՄ ժամանակաշրջանում ապրել են։
 
Եվ այս ամենը ընդամենը, կրկնում եմ, երկու, երեք ամսվա ընթացքում։
 
Նոր տարվա բդից չհրաժարվող, դրկից բարեկամի սուգը անտեսող ստամոքսակրոններ, չեք հասկանում չէ°...
 
Հարգանքս Հայրենիքի փրկության համար պայքարող գիտակից մարդկանց։ Միշտ էլ երկիր պահողը գիտակից նվիրյալներն են եղել և ոչ երբեք արժեհամակարգային կոլապսից բարոյալքվածները»։