Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 24-ին Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ հունվարի սկզբին տեղի կունենա Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Վաեզին նշել է, որ ավելի վաղ Իրան էր այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը՝ շեշտելով, որ ճանապարհորդության ընթացքում ձեռք բերված ամենակարևոր պայմանավորվածությունների թվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում նոր էլեկտրակայանի և Աստարաչայի կամրջի կառուցումը, ինչպես նաև իրանական ընկերությունների մասնակցությունը «ազատագրված շրջանների» (Արցախի՝ ադրբեջանցիների գրաված տարածքներ) վերականգնմանը:
Նա ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունից հետո փոխվել են պայմանները, որոնց կապակցությամբ նոր բանակցություններ են պահանջվում մի շարք հարցերի շուրջ: Վաեզին շեշտել է, որ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, Իրանը և Ադրբեջանը պետք է համագործակցեն տրակտորների, ավտոբուսների և դեղամիջոցների արտադրության հարցում:
Անդրադառնալով այցի ընթացքում ձեռք բերված արտոնյալ առևտրային համաձայնագրերին՝ Վաեզին ասել է, որ որոշվել է երեք շաբաթվա ընթացքում Թեհրանում անցկացնել Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստ: