կարևոր
2971 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-21 14:25
Քաղաքական

ՀԱՊԿ քարտուղարությունը հստակեցրել է՝ կոնկրետ ինչից է հրաժարվել Հայաստանը

ՀԱՊԿ քարտուղարությունը հստակեցրել է՝ կոնկրետ ինչից է հրաժարվել Հայաստանը

ՀԱՊԿ քարտուղարությունը հստակեցրել է, թե կոնկրետ ինչից է հրաժարվել Հայաստանը:

Նախօրեին հայտնի դարձավ՝ Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը։ 

«Մինչ այժմ մշակվում էր երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։ Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է` ի աջակցություն այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին», - ասված է կազմակերպության մեկնաբանության մեջ:

Կազմակերպությունից նշել են՝ Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։