կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 09:25
Առանց Կատեգորիա

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել. «Փաստ»

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում էր ստորագրել, ըստ որի՝ ստեղծվում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Հայտարարվեց մրցույթ, ընտրվեց կազմ, որը բավականին ինտենսիվ աշխատանքային գործունեություն էր ծավալում՝ կարճաժամկետ հատվածում Սահմանադրության բովանդակային ու խորքային փոփոխություններ իրականացնելու նպատակով։ 

Իշխանությունների կողմից հստակ հաստատվել էր հանձնաժողովի աշխատակարգը. նախատեսվում էր մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել եւ ներկայացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը։ 

Նախօրեին հայտնի դարձավ, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ հանձնաժողովի աշխատանքները որոշակի դանդաղել են, քանի որ հանձնախմբի անդամներն աշխատում են տնից։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ժամկետների հետ կապված, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան փոփոխություններ, որոնք ի սկզբանե չէին մտնում իշխանությունների ծրագրերի մեջ։ 

Օրերս, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին զեկուցվել է այս փաստի մասին, որը նախ դժգոհել է, ապա հորդորել, որ սեպտեմբերի փոխարեն հանձնաժողովը փոփոխությունների փաթեթը պատրաստի գոնե մինչեւ տարեվերջ, որպեսզի արդեն 2021-ի ընթացքում համապատասխան քննարկումների ու ֆոկուս-խմբերի ձեւաչափով թեման «առաջ տանեն»։

Մանրամասներրը՝ թերթի այսօրվա համարում։