|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մենք համաձայնեցինք քաղաքական լուծման և երկխոսության: Եթե այս որոշումը չաշխատի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ապա մենք կրկին կսկսենք պատերազմը Տրիպոլիի ազատագրման համար. ասել է Լիբիայի Ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Հալիֆա Հաֆթարը իրեն մտերիմ լրագրողին տված հարցազրույցում:
Հաֆթարը հավելել է. «Մենք չենք ափսոսում նախորդ հարձակման համար, որը նախաձեռնել էինք մայրաքաղաքն ազատագրելու համար»:
Հիշեցնենք, որ Տրիպոլին գրավելու նախորդ փորձը հանգեցրել էր նրան, որ Թուրքիան մտավ հակամարտության մեջ, իսկ Հաֆթարի ուժերը նահանջեցին:
Նշենք, որ այժմ բանակցություններ են ընթանում Լիբիայում գտնվող թուրքական և ռուսական ուժերը երկրից դուրս բերելու ուղղությամբ։