Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Eurasia Daily գործակալությունը հայտնում է, որ թուրքական բանակը 48 ժամում Լիբիայում և Սիրիայում կորցրել է 3 անօդաչու թռչող սարք: Առաջինը խոցվել է փետրվարի 25-ին Իդլիբի հարավում: Ժամեր անց Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Հալիֆե Հաֆթարի հրամանատարությամբ, հայտարարել է թուրքական ԱԹՍ-ի խոցման մասին, որն օդ էր բարձրացել Տրիպոլիի Միտիգա միջազգային օդանավակայանից: Երեկ Հաֆթարի ուժերը հայտարարեցին թուրքական երկրորդ ԱԹՍ-ի խոցման մասին, որը ոչնչացվել էր Տրիպոլիի երկնքում թռչելու ժամանակ:
Դրանից հետո Հաֆթարին հավատարիմ ԶԼՄ-ները սկսեցին հեգնել Թուրքիային և Էրդողանին. «Թուրքական ԱԹՍ-ի կարճ կյանքը: Պատմության ընթացքում ԱԹՍ-ների վատագույն ձայնագրությունը», - նշած է ԼԱԲ-ի թվիթերյան գրառման մեջ:
Գրառման մեջ հրապարակված լուսանկարներից մեկում Էրդողանն իր ստորագրությունն է դնում մի քանի միլիոն դոլար արժողությամբ ԱԹՍ-ի վրա: Ըստ լիբիական ԶԼՄ-ների՝ հենց այդ դրոնն է խոցվել: Մյուս լուսանկարում դարձյալ Էրդողանն է, բայց արդեն խոցված ԱԹՍ-ի դիմաց՝ ծնկաչոք:
Էրդողանն արդեն խոստովանել է, որ երկրի ԶՈՒ-ն Լիբիայում և մասնավորապես Սիրիայում խնդիրներ ունի՝ կապված օդուժի կիրառման հետ: Դրա պատճառն այն է, որ սիրիական բանակն օգտագործում է Ռուսաստանին պատկանող ՀՕՊ համակարգեր, որոնք հիմնականում տեղակայված են ռուսական Հմեյմիմ ավիաբազայում: