կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 17:02
Հասարակություն

Բիզնեսով եմ զբաղվել, բայց ինձ «քցել են». ինքնահրկիզվել փորձող քաղաքացուն ոստիկանները բաժին տարան

Բիզնեսով եմ զբաղվել, բայց ինձ «քցել են». ինքնահրկիզվել փորձող քաղաքացուն ոստիկանները բաժին տարան

Կառավարության շենքի առջև ինքնահրկիզվել փորձող քաղաքացու պնդմամբ՝ ինքը բիզնեսով է զբաղվել, սակայն իրեն խաբել են: Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ գցել են, բիզնեսով եմ զբաղվել, հարկերն ու տուրքերը մուծել եմ, վերջում էլ բանկերը խաբել-գցել են, նախկին ոստիկանության աշխատողները, դատախազներով բռնցրած. մի հրեշ կա՝ Հրաչ Գրիգորյան անունով, որը անձեռնմխելի է եղել, չեն կարեցել էդ մարդու վրա։ Ես ապրում եմ Վարդանանց 28 հասցեում, բիզնեսով եմ զբաղվել, ինձ գցել են»:

Քաղաքացին չի կարարողացել ավարտին հասցնել իր խոսքը, քանի որ նրան ոստիկականական մեքենայով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «911»-ն ահազանգ է ստացել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել: