կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 21:14
Քաղաքական

Մեր երկրում և՛ դատախազը, և՛ քննիչը, և՛ ոստիկանությունը 1 մարդ է. Իշխան Սաղաթելյան

Մեր երկրում և՛ դատախազը, և՛ քննիչը, և՛ ոստիկանությունը 1 մարդ է. դա երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է, որը կայացնում է բոլորին մեղադրելու որոշումները, իսկ իրավապահներին մնում է իրենց երևակայությունների արդյունքում ինչ-որ մեղադրանքներ հորինել և փորձել մարդկանց ձերբակալել, կալանավորել. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի առջև լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ ստեղծված մթնոլորտն իր հետ բերելու է նոր ճգնաժամի դրսևորման. հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք՝ ասօր, ժամը 20:00-ից սկսած, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում տեղի է ունենում Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կալանքի միջնորդության քննությունը:

ՀԳՄ ներկայացուցիչը փաստեց՝ ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է իր հակառակորդներին մեկուսացնել, որը, ըստ բանախոսի, պարզապես հնարավոր չէ:

«Իրենք չեն հասկանում, որ բռնությունների այսպիսի գործողություններով երկարաժամկետ հաջողություններ չեն ունենալու, և մենք ևս դա թույլ չենք տալու: Մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք այս ազգադավ իշխանությունների դեմ, և այս պայքարում, չնայած իրենց բոլոր ապօրինություններին, իրենք չեն կարող հաղթանակ ունենալ», - նշեց Իշխան Սաղաթելյանը՝ փաստելով՝ պատահական չէ, որ այս ամենը կատարվում է Սյունիքում, պատահական չէ, որ լավագույն զինվորականներին հեռացնում են բանակից հենց Սյունիքում և Տավուշում: Ըստ բանախոսի՝ այս ամենը ուղիղ կապ ունի այն իրադարձությունների հետ, որոնք առաջիկայում տեղի են ունենալու Հայաստանում:

«Իրենք փորձում են մեր ինքնությունն ու մեր ժողովրդի դիմադրողականությունը պահող ուժերին և անհատներին շարքից հանել: Սա ծրագիր է մեր երկրի և պետության դեմ»,- փաստեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս ամենը նպատակ ունի նաև հաստատել մեկ մարդու դիկտատուրա:

Մանրամասները՝ տեսանյութում.