Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ռուսաստանը Մերձավոր Արևելքում հիանալի հարաբերություններ է կառուցել և պահպանում՝ Թուրքիայի, Իրանի, Իսրայելի և այլ խաղացողների հետ, բայց դա չի կարող հավերժ տևել. ասել է «Ժամանակի էությունը» շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ։
«Դա երկարատև չէ: Դա չի կարող ռազմավարական հաստատուն լինել, ցավոք... Մենք ստիպված կլինենք պայքարել Արևմուտքի դեմ, որը խթանելու է խալիֆայություն մեր դեմ: Սա կլինի պատերազմի բանաձևը: Արևմուտքն ինքնին առաջին շարքում չի գնա: Նա կխթանի այդ խալիֆայությունը՝ իր ձեռքը վերցնելով այն: Իսկ մեզ համար ամենավտանգավոր խալիֆայությունը, իհարկե, թուրքականն է: Քանի որ ՆԱՏՕ-ում և որոշ տեսակի զենքերով և մնացած ամեն ինչով հզոր տերությունը վտանգավոր է»,- ասել է քաղաքագետը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը պետք է պատրաստվի այդ պատերազմին, և կարելի է ինչքան հնարավոր է փորձել ընկերներ ձեռք բերել ու հնարավորինս երկար գրկել բոլոր չարամիտներին, բայց խալիֆայության հետ բախումն անխուսափելի է, քանի որ դա ուզում է Արևմուտքը: