կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 20:03
Քաղաքական

Բախումներով շահագրգռված է միայն Նիկոլ Փաշինյանը

Շատ հեշտ է դեմագոգիայով զբաղվել և ասել, որ ժողովրդի կամարտահայտությունն է պետք, բայց ամեն ինչ անել, որ ժողովուրդն այդ կամարտահայտությունը դրսևորելու հնարավորություն չունենա: Այս մասին Արժանապատվության երթի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդ են նրանք, ովքեր գովերգում են իրեն, և ժողովուրդ չեն նրանք, ովքեր իր հրաժարականն են պահանջում: Եթե ինքը այդքան սկզբունքային մարդ է և համոզված է, որ վայելում է ժողովրդի վստահությունը, ապա ի՞նչն է խանգարում իրեն ուղղակի գնալ, հրաժարական տալ և հնարավորություն տալ հավասար հնարավորություններով, արդար ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց նա և նշեց, որ ընտրություններն ինքնանպատակ չեն:

«Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, ոչ ոք, այդ թվում ինքը, չի հավատում, որ ընտրությունները լինելու են արդար և ազատ, հավասար պայմաններում: Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների ժամանակ չպետք է լինի ՀՀ վարչապետ, քանի որ հիմա նա ամեն ինչ անում է որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունները կեղծի»,- ասաց նա և նշեց, որ բախումներով շահագրգռված է միայն Նիկոլ Փաշինյանը: