Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտասանած բանաստեղծության վերաբերյալ համատեղ քննադատական տեքստ է հրապարակել. հայտնում է Euronews–ի թուրքական ծառայությունը։
Իրանական IRNA գործակալության համաձայն՝ 225 պատգամավորի կողմից ստորագրված տեքստում նշվում է, որ «խստորեն դատապարտում ենք բարիդրացիության, իսլամական աշխարհի միասնության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հիմք ակնկալող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմանալի և անսպասելի ռասիստական արտահայտությունը»։
Նշենք, որ Էրդողանը Բաքվում արտասանել էր Արաքս գետի վերաբերյալ բանաստեղծություն, ըստ որի՝ գետը բաժանել է երկու հայրենիքը (նկատի ունի ներկայիս Ադրբեջանն ու իսկական, պատմական իրանական Ադրբեջան նահանգը)։
Նշենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը խստորեն քննադատել էր Էրդողանին՝ արտասանած խոսքերի համար, իսկ երկրում թուրք դեսպանը կանչվել էր ԱԳՆ։
Դրանից հետո, ըստ թուրքական ԶԼՄ–ների, կայացել էր Չավուշօղլու–Զարիֆ հեռախոսազրույց, որի ընթացքում թուրք նախարարը հայտարարել էր, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում՝ կապված թուրք ղեկավարի խոսքերի հետ։