կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 15:43
Հասարակություն

Չեմ կարծում, որ կսպանեն. Սյունիքի փոխմարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

Չեմ կարծում, որ կսպանեն. Սյունիքի փոխմարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին

Այսօր ԱԺ բյուջեի կատարողականի քննարկումներին ներկայացել էին բոլոր մարզպետերը, բացի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից, թեև նա Երևանում էր: Ներկայացել էր նրա տեղակալը, որին էլ լրագրողները ուղղեցին իրենց հարցերը:

 

Հարցին, թե իրեն պատիվ բերո՞ւմ է Սուրիկ Խաչատրյանի հետ աշխատելը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը պատասխանեց. «Շատ մեծ պատիվ է բերում»:

 

Իսկ հարցին` չի՞ վախենում, որ մի օր էլ իր վրա կկրակեն, արձագանքեց. «Ինչի՞ պետք է ինձ ծեծեն, կամ ո՞ւմ մտքով պետք է նման բան անցնի»:

 

Հարցին, թե մարզում լարված չէ՞ վիճակը, փոխմարզպետը պատասխանեց, որ ոչ մի լարված վիճակ էլ չկա մարզում, նաև չկա ոչ մի վտանգ: «Լարվածությունն այն օրերին էր, երբ այդ դեպքերը կատարվեցին, բայց այսօրվա դրությամբ լարվածությունն անցել է»:

 

Հարցին, թե  հնարավո՞ր է մեկի ուղղությամբ առնվազն քսան անգամ կրակել, բայց ոչ մի վնաս չհասցնել, Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը մասնագիտական կարծիք չի կարող հայտնել:

 

«Իսկ Խաչատրյանը մտավախություն չունի՞, որ իրեն կսպանեն» հարցին փոխմարզպետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իրեն կսպանեն»:

 

Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այն բանին, որ Խաչատրյանի որդին անընդհատ տարբեր տհաճ իրադարձությունների կիզակետում է հայտնվում, պատասխանեց, որ դա ընտանեկան հարց է, և ինքը չի կարող միջամտել: