Փոխարժեքներ
17 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.34 |
EUR | ⚊ | € 427.93 |
RUB | ⚊ | ₽ 4.6774 |
GBP | ⚊ | £ 508.94 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը կօգնեն Հունաստանում հայկական կազմակերպությունների հավաքած մարդասիրական օգնությունը ուղարկել Հայաստան. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հունական ԱԳՆ-ին:
Նշվում է, որ Հունաստանի ԱԳՆ-ի Միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը (IDAS) իր առաքելության մարդասիրական մասի շրջանակներում պատասխանել է Հունաստանի հայկական կազմակերպությունների` Հայ օգնության միություն, Հայկական կապույտ խաչ և Մակեդոնիա-Թրակիա, ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, Լեռնային Ղարաբաղում վերջերս հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժածների համար Աթենքում հավաքված մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու` բարեգթության հայցին:
«Տրանսպորտային ինքնաթիռ տրամադրող Ազգային պաշտպանության նախարարության հետ արժեքավոր համագործակցությամբ, այս մարդասիրական օգնությունը, որը բաղկացած է տուժածների և փախստականների համար բժշկական պարագաներից և սնունդից, պետք է Հայաստան առաքվի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 12-ին»,- ասվում է հայտարարության մեջ:
Գործողությունը համակարգում է IDAS-ի գլխավոր տնօրեն Գեորգիոս Լարիսիսը, որն օգնությունը կփոխանցի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայ օգնության միության մասնաճյուղի ներկայացուցիչներին՝ որպես աջակցություն և համերաշխություն ժեստ: