կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 22:33
Քաղաքական

Լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության. Ոստիկանության սպան դադարեցնում է ծառայությունը

Լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության. Ոստիկանության սպան դադարեցնում է ծառայությունը
Ոստիկանության մայոր, Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Դերո Ուզունյանը դադարեցնում է ծառայությունը՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Նա այդ մասին հայտնել է սոցցանցի իր էջում: Ներկայացնում ենք մայորի հայտարարությունը.
 
«Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:
 
Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր - ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։
 
Աստված պահապան մեր Հայրենիքին»: