կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 14:51
Տարածաշրջան

Էրդողանի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի դեմ ԵՄ-ի հնարավոր պատժամիջոնցերին

Էրդողանի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի դեմ ԵՄ-ի հնարավոր պատժամիջոնցերին

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Մարշալի գերմանական ֆոնդի կողմից կազմակերպված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Արևմուտք հարաբերություններին և ԵՄ պատժամիջոցների կիրառման հնարավորությանը:

Քալընը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մի մասն է և ցանկանում է լինել ԵՄ լիիրավ անդամ, մնալ Արևմտյան դաշնակցության ուժեղ գործընկեր ու դաշնակից։ Բայց դա չի նշանակում, որ Մերձավոր Արևելքի երկրների կամ էլ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի ունենալու: 

Խոսնակը քննադատել է դեկտեմբերի 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում  Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ նախաձեռնությունը՝ այն անվանելով Թուրքիայի համար «հիասթափություն»:

«Թուրքիայի հետ պատժամիջոցների և սպառնալիքի լեզվով խոսելը երբեք օգուտ չի տվել: Հուսով եմ՝ եվրոպացիներն ու ԵՄ ղեկավարները այդ գաղափարից կհրաժարվեն»,- ասել է Քալընը՝ հավելելով, որ այդպիսի պատժամիջոցների և սպառնալիքի լեզվով խոսելը, սովորաբար, հակառակ արդյունքն է ունենում:

Քալընը նշել է, որ ԵՄ-ի հետ ցանկանում են նոր էջ բացել և առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության գործընթացում. հայտնում է Ermenihaber-ը։

Խոսնակը, նկատի ունենալով ԵՄ անդամ երկրներից, մասնավորապես, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հարաբերությունները, ասել է. «Այո, մենք որոշ երկրների հետ որոշակի հարցերի շուրջ տարաձայնություններ ունենք, բայց չպետք է թույլ տանք, որ դրանք թելադրեն ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների չափանիշները»: