|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում:
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ տեղանքի ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային հատվածում։ Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, 500 մետր ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ականազերծվել է ավելի քան 70 հա տարածք, 23 կմ ճանապարհ, 157 տուն եւ սոցիալական օբյեկտներ հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ տարածքներ և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։