կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-20 11:50
Առանց Կատեգորիա

Երբ չի խնամվում ծայրամասը, ապա շատ արագ կենտրոնը ևս վերածվում է ծայրամասի. Միքայել Մանուկյան

Երբ չի խնամվում ծայրամասը, ապա շատ արագ կենտրոնը ևս վերածվում է ծայրամասի. Միքայել Մանուկյան

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխարհի բոլոր մայրաքաղաքների կենտրոններն էլ գեղեցիկ են և ներկայանալի: Դա փաստ է, բայց առանձնակի հարգանքի են արժանի այն մայրաքաղաքները, որոնց ծայրամսերն ու կենտրոնը դժվար է տարբերակել ու զանազանել:

Հետամնաց կամ թերզարգացած երկրները փայլեցնելով ու ճոխացնելով, երբեմն էլ շատ ճոխացնելով իրենց քաղաքի կենտրոնը ուզում են լավ տպավորություն թողնել այցելուների վրա: Սակայն հասկանալի բան է, դրանով բարձրակարգ մայրաքաղաքի կարգավիճակ չես վաստակի: Գուցե հասկանալի, բայց մեծ հաշվով սա կեղծ մոտեցում է, նաև ինքնախաբկանք: Այս մոտեցումով, ցավոք, առաջնորդվել ենք նաև մենք, Երևանը բարեկարգելու ընթացքում: Այստեղ են ասել` «մախաթը պարկում չես թաքցնի»: Կատակով ասած` սա մի տեսակ մայրաքաղաքային «շովինիզմ» է` մայրաքաղաքի ամբողջությունը տրոհելով խտրական վերաբերմունք ցուցաբերել տուրիստներով առատ կենտրոնի հանդեպ:

Ես համոզված պնդում եմ` խնամքի օբեկտ պիտի դառնա մայրաքաղաքի ամեն մի քառակուսի մետրը, առավել ևս, եթե դա քաղաքի ծայրամսն է: Ի վերջո, երբ չի խնամվում ծայրամասը, ապա շատ արագ կենտրոնը ևս վերածվում է ծայրամասի: Սա իմ հասկացած քաղաքի կառավարման մոդելի գլխավոր մեխերից մեկն է, գնալ համաչափ զարգացման ճանապարհով և չշեղվել այս ուղեծրից:

#ՄիասինՀանունԵրևանի»: