|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լեռնային Ղարաբաղում ռուս ռազմական բժիշկները տեղակայել են առաջին բուժօգնության ցուցաբերման լրացուցիչ կետեր: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ բժշկասանիտարական առաջին օգնություն ցույց տալու համար ռազմական բժիշկները լրացուցիչ կետեր են տեղակայել Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում և Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում։
Բացի այդ՝ այս կետերում ընդունելություն են կատարում տարբեր մասնագիտության բժիշկներ, օգնություն են ցուցաբերում նաև հոգեբանները:
«Լրացուցիչ բժշկական կետերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ տեղերում պացիենտներին հետազոտելու ու առաջնային ախտորոշում կատարելու հնարավորություն ունեն»,- մանրամասնել են ՌԴ ՊՆ-ից:
Ըստ գերատեսչության տվյալների՝ հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցույց տվել գրեթե չորս տասնյակ պացիենտների, որոնց թվում՝ 5 երեխայի: Լեռնային Ղարաբաղում ՀՆԲՋ ստորաբաժանումների կազմում աշխատում է ավելի քան 60 մասնագետ, որոնց թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ: