|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսական օդատիեզերական ուժերը ԴԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման և ուկրաինական անօդաչուների կառավարման կետեր են ոչնչացրել ՖԱԲ-500 և ՖԱԲ-1500 ավիառումբերի հարվածներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Դոբրոպոլիե և Կուչեր Յար բնակավայրերում օդաչուները ՖԱԲ-500 ավիառումբով ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի երկու առանձին բրիգադների ԱԹՍ-ների կառավարման կետերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՖԱԲ -1500 3 ավիառումբով՝ ունիվերսալ պլանավորման և ուղղման մոդուլներով, հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 81-րդ առանձին աերոմոբիլային բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրին ԴԺՀ Նիկոլաևկա գյուղում։