Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով Լոռու մարզի մարզպետարանի շուրջ էին հավաքվել մի շարք բնակիչներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ և ընդդիմադիր կուսակցությունների անդամներ։
Խաղաղ ակցիայի ընթացքում ասվեց, որ վարչապետ Փաշինյանն այլևս իրավունք չունի զբաղեցնելու իր պաշտոնը, քանի որ դավաճանել է հայ ժողովրդին, դավաճանել է 2018 թ. համաժողովրդական պայքարի արժեքներին։ Խոսք ասացին դրամատուրգ Սամվել Խալաթյանը, ՀՅԴ ՀԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը, «Հայրենիք» կուսակցությունից Վահե Դոխոյանը։
Ակցիայի ընթացքում հայտարարվեց նաև, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն են հայտնել և միացել նրա հրաժարականի պահանջին Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը և մի շարք ավագանիներ, ինչպես նաև Թումանյանի համայնքապետը և աշխատակազմը։
«Նիկոլը չի մտածել մեր որդիների, մեր գերի տղերքի, զոհված զինծառայողների աճյունների մասին ու փաստաթղթում կտրուկ պահանջ չի դրել անհապաղ նրանց վերադարձի մասին։ Մեր տղաներից շատերի ականջներում դեռ վերջին զանգի ձայներն էին հնչում։ Մենք պարտված չենք եւ չենք հանդուրժում պարտվածին»,֊ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նիկո՛լ, ինքնասիրություն ունեցիր, հեռացի՛ր։