|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 407 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142344 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 530225 վերջին մեկ օրում` 1349 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 21756 պացիենտ. մեկ օրում ավելացել է 229-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 117649 անձ, վերջին մեկ օրում՝ 853 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2344 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է: