կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 23:59
Քաղաքական

Վազգեն Մանուկյանի թեկնածությունը նշանակում է փրկություն՝ այս ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակից. Գ. Գևորգյան

Վազգեն Մանուկյանի թեկնածությունը նշանակում է  փրկություն՝ այս ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակից. Գ. Գևորգյան
Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.
 
«Այլևս անիմաստ դիսկուրսների ոչ ժամանակն ունենք, ոչ էլ հակադարձելու անհրաժեշտություն կա։ Կապիտուլյացիայի ակտ ստորագրած հայատյացը իր թիմով հանդերձ պետք է հեռանա և սա ոչ միայն ազգային, պետական անվտանգության հարց է, այլեւ համահայկական արժանապատվության հարց։
 
Վազգեն Մանուկյանի թեկնածությունը նշանակում է կայուն, տրամաբանված քաղաքական գործընթացներ և երկրի դուրս բերում ցնցումային զոնայից և փրկություն՝ այս ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակից:
 
Երեկվանից մի կարևոր ցուցիչ է ընդգծվում. «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկածուի դեմ են արտահայտվում մեծավմասամբ այն քաղաքական և հասարակական շրջանակները, որոնք 2018-ի իշխանազավթման գործիքակազմն էին, պլատֆորմը։ Իսկ ինչու են դեմ, պատասխանը ավելի քան պարզ է՝ իրենց լոկոմոտիվ նիկոլի ձեռամբ, անելիքները դեռ ավարտված չեն։ Այս նրբագույն իրավիճակում է, որ Ազգը պետք է սթափ գիտակցություն ցուցաբերի և երկրորդ անգամ՝ 2.5 տարի անց, չտրվի ստին և մանիպուլյացիաներին։
 
Մենք Արցախի զգալի հատված՝ Հայրենիք կորցրեցինք, դավաճանի իշխանություն լինելու պատճառով: Եվ եթե այսքանից հետո էլ հապաղենք, մենք Սյունիք ենք կորցնելու և ավելին..., ինչպես 2.5 տարի առաջ, կրկին շատերը ընկնելու են քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների ծուղակը և վերջապես՝ մենք մեկընդմիշտ հրաժեշտ ենք տալու մեր պետականությանը, վերածվելու ենք վասալ պետության, իսկ մեր սերունդները բատրակների:
 
Սա այլևս ամեն մեկի, իմ, քո, բոլորի և յուրաքանչյուրի գիտակցության, պատասխանատվության և արժանապատվության հարցն է:
 
Սա այլևս Հայրենիքի փրկության հարց է»: